Ըստ ԿՀՎ տնօրենի՝ ՌԴ–ն կարող է ռիսկի դիմել Ուկրաինայի հարցում

117

ԱՄՆ-ին հայտնի չեն Ռուսաստանի մտադրություններն Ուկրաինայի վերաբերյալ, սակայն չարժի թերագնահատել որ Ռուսաստանը պատրաստ է ռիսկի գնալու։

Նման տեսակետ է հայտնել երկուշաբթի ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բեռնսը՝ The Wall Street Journal թերթի կազմակերպած միջոցառման ընթացքում։

 «Մենք չգիտենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուժ կիրառելու որոշում ընդունե՞լ է, բայց մենք գիտենք, որ ռուսաստանյան զինվորականները և անվտանգության ուժերն այն դիրքերում են, որտեղից կարող են վճռական գործողությունների դիմել,- ասել է նա։- Ես չէի թերագնահատի Ուկրաինայի հարցում ռիսկի գնալու՝  Պուտինի ախորժակը»։

Բեռնսը նաև նշել է, որ երկու  առաջնորդների՝ երեքշաբթի կայանալիք բանակցություններում ԱՄՆ-ը պետք է ցույց տա, որ պատրաստ է «զսպելու Ռուսաստանին», բայց նաև պատրաստ է պահպանել դիվանագիտական ճանապարհով իրավիճակը լիցքաթափելու հնարավորությունը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱվստրալիան քննարկում է ՉԺՀ-ում Օլիմպիական խաղերի բոյկոտի հարցը
Հաջորդ հոդվածըՉԼ․ Մադրիդի «Աթլետիկոն» դուրս եկավ փլեյ-օֆֆ, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)