‘Կճոյանի «Բենթլին» կառգրավվի՞. Մամուլ’

1764

«ՉԻ»-ն իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Մամուլի տեղեկությունների համաձայն, «օֆշորային եռյակի» անդամ Աշոտ Սուքիասյանը հայտնի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, և քանի որ նրա գտնվելու վայրը հայտնի չէ՝ նաև հետախուզում է հայտարարվել:

«ՉԻ» — Փաստորեն՝ թույլ օղակը գտնվեց: Օֆշորային գոտում, ինչպես հայտնի է, ընկերությունը գրանցված էր երեք հոգու անունով՝ Տիգրան Սարգսյանի, Նավասարդ Կճոյանի և Աշոտ Սուքիասյանի: Մեկը վարչապետ է, մյուսը՝ արքեպիսկոպոս, և բնականաբար՝ պիտի ամեն ինչ Աշոտ Սուքիասյանի գլխին ջարդվեր: Երևի շատ շուտով դատախազությունը կհայտարարի նաև, որ հենց նա է չարամտորեն ընկերություն գրանցել Տիգրան Սարգսյանի անունով:

Քրեական գործն, ի դեպ, հարուցված է գործարար Փայլակ Հայրապետյանին խարդախության միջոցով առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու փաստով, այսինքն՝ նաև վնասը փոխհատուցելու խնդիր կա: Իսկ Աշոտ Սուքիասյանն, ինչպես հայտնի է, Նավասարդ Կճոյանին «Բենթլի» էր նվիրել: Հետաքրքիր է՝ կառգրավվի՞ այդ ավտոմեքենան: 

Նախորդ հոդվածը‘Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում բռնկված հրդեհից նկարչի կտավները չեն տուժել’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Թանգյանը մրցույթ է հայտարարել իր երկրպագուների համար’