‘Կյանքից հեռացել է Կիևի և համայն Ուկրաինայի միտրոպոլիտ Վլադիմիրը’

775

Կյանքից հեռացել է Ուկրաինայի ուղղափար եկեղեցու առաջնորդ միտրոպոլիտ Վլադիմիրը: Այս մասին ֆեյսբուքում գրել է միտրոպոլիտի քարտուղար Ալեքսանդր Դրաբինկոն:

«Կիևի և համայն Ուկրաինայի միտրոպոլիտ Վլադիմիրը վախճանվել է: Աստված լուսավորի նրա հոգին»,-գրել է Դրաբինկոն:

78 ամյա Միտրոպոլիտ Վլադիմիրը վախճանվել է քաղցկեղից: Ուկրաինայի ոււղափառ եկեղեցու թեմի առաջնորդի պարտականությունները կստանձնի երեց Օնուֆրին:

Միտրոպոլիտ Վլադիմիրը (Վիկտոր Սաբոդան) ուկրաինական եկեղեցին գլխավորում էր 1992 թ. մայիսից:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինական բանակը ազատագրել է Սլավյանսկը’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյան. Շնորհավորանքի խոսք Սահմանադրության ընդունման առիթով’