‘«Կներեք, չհասցրինք հայկական խանութից Հարությունյանի համար հագուստ գնել»’

849

Այսօր ԳԱԼԱ-ն փորձել է զրուցել Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոցի բուժանձնակազմի հետ, ուր հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով տեղափոխել էին ավտովթարից տուժած վիրավորներին, այդ թվում նաեւ բեռնատարի վարորդ,  ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին:

Հիվանդանոցի անհայտ աշխատակիցը, նախ տեղեկացրել է, որ Հարությունյանին տեղափոխել են ուրիշ բուժհաստատություն:
Հարցին, արդյո՞ք կանացի խալաթը, որով Հարությունյանին տեղափոխել են դատարան, հիվանդանոցային համազգեստ է, աշխատակիցը, ըստ ԳԱԼԱ-ի պատասխանել է բավական նյարդային եւ ծաղրական տոնով.  «Իր հագուստը կեղտոտ էր ու արյունոտված, կներեք, չհասցրեցինք գնալ խանութ՝ մասնավորապես հայկական խանութ` նոր շորեր գնելու, նույնիսկ՝ խալաթ… ինչ գտել ենք, անմիջապես հագցրել ենք, որպեսզի մերկ չլինի»:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը դատապարտում է Հ.Հարությունյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունքը’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի 4 շաբաթ’