‘Կներկայացվի «Դոն Կիխոտ» բալետը ‘

918

Նոյեմբերի 2-ին `ժ.19-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  տեղի կունենա Լ.Մինկուսի «ԴՈՆ ԿԻԽՈՏ» բալետի ներկայացումը,  որին կմասնակցեն Սան Ֆրանցիսկո բալետային խմբի թատրոնի գլխավոր մենապարողներ Դավիթ Կարապետյանը և Վանեսա Զահորյանը: Գլխավոր բալետմայստեր` Ռուդոլֆ Խառատյան (ՀՀ ժող.արտիստ), բեմադրող բալետմայստեր` Վիլեն Գալստյան (ՀՀ ժող.արտիստ):                                   

Դավիթ Կարապետյանը իր մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի պարարվեստի ուսումնարանում, ապա շարունակել է Շվեյցիարիայի բալետի դպրոցում: Ցյուրիխի բալետի դպրոցն ավարտելուց հետո  2005թ. ընդունվել է աշխատանքի San Francisco բալետային խումբ՝ որպես առաջատար մենապարող:

Վանեսա Զահորյանը մասնագիտական կրթություն ստացել է Վաշինգտոնի Կիրովի բալետի ակադեմիայում եւ Կենտրոնական Փենսիլվանիայի երիտասարդական բալետում: 1997թ. նա ընդունվել է աշխատանքի San Francisco բալետային խումբ: 1999 թ. դարձել է մենապարուհի, ապա 2002 թ.՝ առաջատար մենապարուհի: 

Նախորդ հոդվածը‘Կովի պտուկները գոլ ջրով լվանալու խորհուրդների համար ֆինանսավորումը կավելանա ‘
Հաջորդ հոդվածը‘647 մլն՝ Ս. Սարգսյանին, ԱԺ-ին եւ կառավարությանն ամրակցված շենքերը վերանորոգելու համար ‘