‘Կներկայացվի «Կյանքի իրավունքի ապահովումը ՀՀ-ում՝ մահապատժի վերացումից հետո» զեկույցը ‘

723

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00–17:30-ը, «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» դահլիճում կազմակերպում է «Կյանքի իրավունքի ապահովումը Հայաստանի Հանրապետությունում՝ մահապատժի վերացումից հետո» զեկույցի շնորհանդես եւ ապա քննարկում:

Ուսումնասիրությունն իրականացվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից` Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ: Ըստ նախնական օրակարգի՝ զեկույցներով հանդես կգան «Հելսինկյան գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը, իրավաբան Արա Ղազարյանը, փաստաբան Տաթևիկ Մատինյանը:

Նախորդ հոդվածը‘Գյումրեցի երեխային փորձել են գնել 7000 դոլարով ‘
Հաջորդ հոդվածը‘Կասկածներ կան, որ արտահանված իշխանն անորակ չէր ‘