‘
Քվեարկությունից հետո անձնագրի վրա դրվող կնիքը հեշտությամբ մաքրվում է թաց անձեռոցիկի օգնությամբ։
Այդ մասին ահազանգել են բազմաթիվ քաղաքացիներ՝ ներկայացնելով իրենց «մաքրված» անձնագրերը ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ։
«Ա1+»-ի փոխանցմամբ, ԿԸՀ մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանը հայտնել է, որ թանաքը պետք է պահպանվեր 12 ժամ, եւ չպետք է մաքրվեր ոչ մի նյութով։
Իսկ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ թանաքանյութի հետ կապված դեռևս ոչ մի խնդիր չկա: iLur-ի թղթակիցը ևս արձանագրել է, որ թանաքանյութը շատ հեշտ մաքրվում է:
‘