‘Կնշվի ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձը ‘

684

ԼՂՀ կառավարության հուլիսի 10-ի որոշմամբ ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության հռչակման 22-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողով, որի առաջին նիստը, հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել հուլիսի 12-ին: Այդ մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության մամլո ծառայությունը: Հանրապետության օրվան նվիրված միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար համապատասխան գերատեսչությունների և շրջվարչակազմերի ղեկավարները սահմանված ժամկետում հանձնաժողովին պիտի ներկայացնեն մայրաքաղաքում և շրջաններում նախատեսվող տոնական միջոցառումների ծրագրերը և ծախսերի նախահաշիվները. դրանք քննարկվելու են հանձնաժողովի կողմից` ընդհանրացված ծրագիր ձևավորելու նպատակով: Շահագրգիռ մարմինների ղեկավարներին Ա. Աղաբեկյանը հանձնարարեց տոն օրվա նախապատրաստական աշխատանքներն իրականացնել ժամանակին և պահանջվող որակին համապատասխան: 

Նախորդ հոդվածը‘ՀՔԱՎ.ՊՆ-ը շարունակում է առողջական խնդիրներով մարդկանց բանակ զորակոչել’
Հաջորդ հոդվածը‘Ամենաստոր արարքները ֆուտբոլի պատմության ընթացքում’