‘Կոալիցիան հիշեցնում է կեղծ ամուսնություն. ՍԴՀԿ ԿՎ ատենապետ’

1505

«Այն, ինչ տեսնում ենք այսօր մեր ներքաղաքական կյանքում՝ կոալիցիայի ձևավորում, դա չի բխում մեր վիճակի բարելավման շահերից: Սա հիշեցնում է մի կեղծ ամուսնություն. այսինքն՝ անձնական շահի համար ձևականորեն ամուսնանում են և բաժանման ժամանակն էլ հայտնի է: Այսօր Հայաստանի առօրյան պետք է լինի՝ ինչպես երկիրը դուրս բերել տնտեսական ճգնաժամից, ինչպես վերականգնել ժողովրդի կորցրած հույսը ապագայի հանդեպ, ինչպես կասեցնել արտագաղթը: Այս կոալիցիան, որ պիտի ձևավորվի, այս հարցերին լուծում տալ չի կարող. այն ձևավորվում է զուտ ընտրական հաշիվների համար: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ խնդիրն այն էր, թե որ կուսակցությունն էր առաջին տեղը զբաղեցնելու, և շեշտը դրվում էր առաջին երկուսի վրա: Այս կոալիցիան նույն նպատակն է հետապնդում. 2017-ին որ կուսակցությունն է առաջինը լինելու, որը՝ երկրորդը: Եվ այս բոլորը ոչ թե ժողովրդի քվեով, այլ՝ պետական ռեսուրսները օգտագործելով: Դրա համար են նախարարություններ ու մարզեր ձեռք բերում, որպեսզի իրենց ռեսուրսները օգտագործեն»,- այս մասին հայտարարել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը` Ջեմմա Բաղդադյանի և Սաքո Արյանի հետ հարցազրույցում:  

 

Նախորդ հոդվածը‘Գիտնականները հաստատել են Էնշտեյնի կանխագուշակած գրավիտացիոն ալիքների գոյությունը’
Հաջորդ հոդվածը‘Նեթանյահուի ներկայացուցիչ. Իսրայելի և Թուրքիայի միջև բանակցություններում առաջընթաց կա’