‘Կոժարա-Սարգսյան հանդիպում ‘

618

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարային: Ինչպես տեղեկացնում է Սարգսյանի մամլո ծառայությունը, հանդիպմանը զրուցակիցները երկուստեք լիակատար աջակցություն են հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման գործում Մինսկի խմբի առաքելությանը՝ ուղղված հակամարտության լարվածության թուլացման հնարավոր միջոցառումների իրականացմանը: Քննարկվել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև սպառազինությունների վերաբերյալ ԵԱՀԿ շրջանակներում գործող միջազգային համաձայնագրերի իրագործման խնդիրներին: 

Նախորդ հոդվածը‘«Երեւան» հիմնադրամը 500 մլն դրամ է տվել Սերժ Սարգսյանի եղբոր հիմնադրամին ‘
Հաջորդ հոդվածը‘Պոզներն իր Հայաստան այցի մասին. Նայելով այդ աչքերին՝ ինձ փոքր ու մերկ էի զգում’