‘
Բոսնիա և Հերցեգովինայի պաշտպան Սեադ Կոլաշինացի խփած ինքնագոլը աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենաարագ խփած ինգնագոլն է: «Շալկե-04»-ի խաղացողն իր սեփական դարպասը գոլ խփեց խաղից 2,08 րոպե անց: Մինչ այդ ռեկորդը պատկանում էր պարագվայցի պաշտպան Կարլոս Գամերային, որն իր սեփական դարպասը գոլ էր խփել խաղը սկսվելուց 2,46 րոպե անց: Դա տեղի էր ունեցել 2006 թվականի Աշխարհի առաջնությունում՝ Անգլիայի հետ խաղում:
Հարկ է նշել, որ Աշխարհի առաջնության առաջին оրերից սկսած` ավելի շատ ինքնագոլ է արձանագրվել, քան 2010 թվականի Հարավաֆրիկայն Մունդիալի ողջ ընթացքում: 2014 թվականի Մունդիալում, Կոլաշինացից բացի, իրենց սեփական դարպասը գոլ են խփել բրազիլացի Մարսելոն և հոնդուրասցի Նոել Վալյադարեսը:
‘