‘
Պատմաբաններից ոմանք դժգոհություն են հայտնել իտալական իշխանությունների՝ Կոլիզեյի մրցասպարեզի ծածկույթը նորոգելու ծրագրերի կապակցությամբ:
Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին ավելի վաղ հիացմունքով էր ընդունել մրցասպարեզի նախնական տեսքը վերականգնելու գաղափարը:
Հնում Կոլիզեյի մրցահրապարակը փայտյա հատակ է ունեցել, որը ծածկվում էր ավազով և փակում ստորգետնյա բարդ կառույցները, որտեղով գլադիատորները և կենդանիները մրցասպարեզ էին դուրս գալիս:
Փորձագետները մտավախություն ունեն, թե հետագայում Կոլիզեյը կարող է դառնալ փոփ-համերգներ անցկացնելու հերթական բեմահարթակը: Փոխանցում է BBC-ն:
‘