‘
Նախկին հայտնի մրցավար Պիերլուիջի Կոլինան անձնական պատճառներով հեռանում է ՈւԵՖԱ-ի՝ մրցավարական հարցերով ավագ սպայի պաշտոնից: Այս մասին հայտնում է ֆուտբոլի եվրոպական գերատեսչության պաշտոնական կայքը:
Հայտնի է նաև նոր պաշտոնյայի անունը: Նա մեկ այլ իտալացի հայտնի մրցավար Ռոբերտո Ռոզետին է:
— Ինձ համար մեծ պատիվ է նման պաշտոն ստանձնել: Վերջին տարիներին ՈւԵՖԱ-ն մրցավարների մասնագիտական ուսուցման առաջատարն է, և ես անհամբերությամբ եմ սպասում այն պահին, երբ կարող եմ միանալ այդ գործընթացին և նոր իմպուլս հաղորդել դրան»,- Ռոզետիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
‘