‘
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) մրցավարական հանձնաժողովի ղեկավար Պիերլուիջի Կոլինան տեսակրկնությունների VAR համակարգի վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել.
«Աշխարհի առաջնության ժամանակ VAR-ի կիրառումը հաջողված էր: Համակարգը չազդեց խաղերի տևողության վրա: VAR-ը կիրառվում է մրցավարների սխալներն ուղղելու համար:
Պետք է նկատել, որ առաջնության ժամանակ համակարգի աշխատանքը ստացված էր, իսկ ֆուտբոլիստներն ընդունում էին մրցավարների վերջնական որոշումները: VAR-ը չի օգնի լիովին խուսափել սխալներից, բայց այս համակարգի շնորհիվ մենք կրճատում ենք սխալների քանակը»,- Կոլինայի խոսքը մեջբերել է AFP լրատվական գործակալությունը:
‘