‘Կոլոմոյսկի. Սաակաշվիլիի «Մաքրագործման շարժումն» ինքը պետք է «մաքրվի բաղնիքում»’

1214

Ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկին հայտարարել է, որ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի նախաձեռնած «Մաքրագործման շարժումն» ինքը կարիք ունի «մաքրվել բաղնիքում»: «Եթե դա «Մաքրագործման շարժում է», ապա պետք է մաքրվել բաղնիքում, այլ ոչ թե սինագոգում»,- ասել է Կոլոմոյսկին:

Այդպես է օլիգարխն արձագանքել Սաակաշվիլիի մեղադրանքներին, թե ինքը խոչընդոտում է Դնեպրոպետրովսկում և Զապորոժիեում շարժման հավաքների կազմակերպմանը, փոխանցում է «Украинская правда»-ն:

Մարտի 13-ին Սաակաշվիլին հայտարարել է, որ «Մաքրագործման շարժման» ֆորումները, որ նախատեսված էին մարտի 15-ին և 16-ին Դնեպրոպետրովսկում և Զապորոժիեում, հետաձգվել են «Կոլոմոյսկու միջամտությամբ»: Դնեպրոպետրովսկում ֆորումի կազմակերպիչներին հանկարծ մերժել են տրամադրել նախապես վարձակալած՝ հրեական «Մենորա» համայնքային կենտրոնի դահլիճը:

Սաակաշվիլին արտակուսակցական, անկախ, հակակոռուպցիոն շարժում ստեղծելու մասին հայտարարել է 2015 թ. դեկտեմբերին: Նա բազմիցս մեղադրել է Իգոր Կոլոմոյսկուն կոռուպցիայի մեջ: Սակայն 2015 թ. դեկտեմբերին Կիևի շրջանային դատարանը բավարարել է Սաակաշվիլիի նկատմամբ Կոլոմոյսկու հայցը՝ պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու վերաբերյալ՝, մասնավորապես՝ ոչ հավաստի ճանաչելով Սաակաշվիլիի տարածած լուրը, թե Կոլոմոյսկին Օդեսայի նավահանգստում մաքսանենգություն է կազմակերպել: Փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Իրավապաշտպաններ. ԻՊ-ի պարագլուխը կլինիկական մահվան վիճակում է’
Հաջորդ հոդվածը‘Գասպարիին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու որոշման դեմ ներկայացված բողոքը բավարարվել է’