‘Կոլոմոյսկուն ուզում են վտարել հրեական կազմակերպություններց’

1158

Ռուսաստանա-իսրայելյան քաղաքագետ և հրապարակախոս Ավիգդոր Էսքինը ստորագրահավաք է սկսել հեղինակավոր կրոնական գործիչների շրջանում՝ հրեական կազմակերպություններից պահանջելով իրենց շարքերից վտարել Դնեպրոպետրովսկի մարզպետ Իգոր Կոլոմոյսկուն: Այդ մասին հաղորդել է «Известия»-ն:

Էսքինի կարծիքով՝ Կոլոմոյսկին ֆինանսավորում է «մարդկանց, ովքեր սվաստիկայով  հեծանակներ՝ տարբերանշաններ են կրում»:

ՌՔԿ-ն քրեական գործ է հարուցել Կոլոմոյսկու դեմ 2014 թ. հունիսին: Նրան կասկածում են սպանությունների կազմակերպման, պատերազմ մղելու անթույլատրելի միջոցներ կիրառելու, մարդկանց առևանգելու, ինչպես նաև՝ լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու մեջ: Կոլոմոյսկու ամբողջ անշարժ գույքը և ակտիվները Ռուսաստանում կալանքի տակ են: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ալեքսանդր Լուկաշենկո. Մերձդնեստրի, Ղարաբաղի սառեցված հակամարտությունները միշտ պայթյունավտանգ են’
Հաջորդ հոդվածը‘Հարվարդի համալսարանի ուսանողները սպառնալից նամակներ են ստացել’