‘
Դնեպրոպետրովսկի փոխմարզպետ Բորիս Ֆիլատովը հայտարարել է, որ Ուկրաինայում կարող են անցնել կախաղան բարձրացնելուն, եթե իշխանությունները զտելու ուղղությամբ վճռական քայլեր չձեռնարկվեն: Այդ մասին հաղորդել է «Укринфпрм»-ը:
«Անկեղծ ասած՝ ես չեմ հասկանում՝ ինչու են իրենց տեղում մնացել այն բոլոր մարդիկ, ում դեմ հանդես էր գալիս Մայդանը, և ես կարծում եմ, որ եթե այդպես շարունակվի, այդ մարդկանց ավարտը ողբալի կլինի,- հայտարարել է Ֆիլատովը:- Աղբարկղները միայն սկիզբն են, հետո կսկսեն նրանց կախել սյուներից»:
Ավելի վաղ փոխմարզպետն արդեն շոշափել էր կախաղանի թեման: Փետրվարի վերջին, մեկնաբանելով Ղրիմի դեպքերը, նա գրել էր, որ «անհրաժեշտ է այդ տականքներին խոստումներ, երաշխիքներ տալ ու ցանկացած զիջման գնալ… իսկ կախաղան հանել… կախաղան հանել հետո էլ կարող ենք»:
Մինչև լյուստացիայի մասին օրենքի ուժի մեջ մտնելը՝ Ուկրաինայում արդեն իսկ կամպանիա է սկսվել նախկին իշխանությունների հետ կապ ունեցող պաշտոնյաների ու պատգամավորների դեմ: Մայդանցիները որսում են նրանց, մտցնում աղբարկղերի մեջ, վրաները ներկ ու «զելյոնկա» են լցնում: Փոխանցում է lenta.ru-ն:
‘