‘
Կոլումբիայի ռազմական դատարանը 150 զինվորների դատապարտել է մի քանի տարվա ազատազրկման՝ իրենց հայտնաբերած թաքստոցից խոշոր գումար շորթելու համար:
2003 թ.զինվորները ջունգլիներում մի թաքստոց էին հայտնաբերել, որտեղ 20 միլիոն դոլար էր պահված: Զինվորները ոչ մեկին չէին հայտնել իրենց գտածոյի մասին և փողը բաժանել էին իրենց միջև: Փաստաբանները դատարանում հայտարարել են, որ զինվորներին չի կարելի մեղադրել գողության մեջ, քանի որ փողերի ծագումը հայտնի չէ: Ենթադրվում է, որ թաքստոցը պատկանել է FARC ապստամբական խմբավորմանը, հաղորդում է Росбалт-ը:
‘