‘Կոլումբիայի իշխանությունները խաղի оրը արգելել են ալկոհոլային խմիչքների վաճառքը’

681

Կոլումբիայի խոշորագույն քաղաքների իշխանությունները հունիսի 29-ին արգելք են դրել ալկոհոլային խմիչքի վաճառքի վրա և անչափահասների համար սահմանել պարեկային ժամ: Հենց այս оրն է Կոլումբիայի հավաքականն աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակչի շրջանակներում խաղալու Ուրուգվայի ընտրանու հետ:

Անցկացվող այս բոլոր միջոցառումների պատճառը անկարգություններ թույլ չտալն է: Կոլումբիայի խոշորագույն քաղաքների կենտրոնական փողոցներն այդ оրը մշտական հսկողության տակ կլինեն  և կհսկվեն ոստիկանության լրացուցիչ աշխատակիցների կողմից:

Նշենք, որ այն оրերին, երբ Խոսե Պեկերմանի թիմը պայքարում էր խմբային փուլում, այս երկրում անկարգությունների հետևանքով, ընդհանուր առմամբ, 12  մարդ է զոհվել:

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում հետաձգել են Մերիլին Մենսոնի համերգը’
Հաջորդ հոդվածը‘Դավաճանության մեխանիկա’