Կոլումբիայի խոշոր թմրակարտելը պատրաստ է բանակցելու իշխանությունների հետ

400

Կոլումբիական «Ծովածոցի կլան» կազմակերպված հանցավոր խմբավորումը հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ սկսել իր գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ, տեղեկացրել է Semana ամսագիրը։

«Մենք պրոֆեսիոնալ իրավաբաններ ենք վարձել և նրանց բավական լայն լիազորություններ ենք տվել, որպեսզի ուսումնասիրեն հնարավորությունները և, եթե դրա համար պայմաններ լինեն, իրավաբանական բանակցություններ անցկացնեն «Կոլումբիայի գայտանիստների ինքանպաշտպանության ուժերի» (մյուս անունը՝ «Ծովածոցի կլանի») Գլխավոր շտաբի անունից»,- ասվում է երկրի խոշորագույն թմրակարտելի հայտարարության մեջ, որը մեջբերում է ամսագիրը։

Հայտարարության մեջ շեշտվում է, որ այդ կերպ խմբավորումն արձագանքում է «ազգային կառավարության տոտալ խաղաղության կոչին»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըATP․ Լավագույն տասնյակ
Հաջորդ հոդվածըՈւրսուլա ֆոն դեր Լյայենը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին