‘
Մոտավորապես 40 բանտարկյալներ՝ ձեռնաշղթաներով միմյանց կապված, բանտապահների հսկողությամբ տեղավորվել են Բոգոտայի հանրային պուրակի տարածքում: Ձերբակալվածները կասկածվում են տարբեր հանցագործությունների, այդ թվում՝ կողոպուտների և թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ:
Հանպատրաստից սարքված բանտն ընդամենը բրեզենտածածկ տաղավար է: Ձերբակալվածներին շուրջօրյա հսկում են վեց ոստիկան, որոնք փոխվում են ութ ժամը մեկ:
Իշխանությունները պարզաբանել են, որ ստիպված են գնացել այդ քայլին, քանի որ քաղաքային մեկուսարանում ազատ տեղ չկա:
Իրավապաշտպան կազմակերպությունները նման գործելակերպն անմարդկային են համարում, իսկ տեղի բնակիչները բողոքում են, որ չեն կարողանում երեխաների հետ զբոսնել պուրակում: Փոխանցում է BBC-ն:
‘