‘
Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեի կարծիքով՝ ռազմական ներխուժումը չի օգնի լուծելու Վենեսուելայի ճգնաժամը: Այդ մասին նա հայտարարել է երկուշաբթի կոլումբիական Caracol ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Այսօր ռազմական գործողությունները Լատինական Ամերիկայում որևէ աջակցություն չունեն, և դրանք չպետք է դառնան ճգնաժամը հաղթահարելու միջոց: Այն ամենը, ինչին մենք՝ Միջամերիկյան դեմոկրատական խարտիայի կողմնակիցներս պատրաստ ենք՝ անել ամեն ինչ՝ Նիկոլաս Մադուրոյի բռնապետությունը մեկուսացնելու համար»,- ասել է Դուկեն:
Կոլումբիայի առաջնորդը նաև նշել է, որ վենեսուելական միգրացիոն ճգնաժամը «իսկական մարտահրավեր է կոլումբիական պետությանը»:
Վերջին տարիներին Վենեսուելան սուր սոցիալ-տնտեսական ճգնաժամ է ապրում, որն ուղեկցվում է գերարժեզրկմամբ, ազգային արժույթի արժեզրկմամբ, առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի դեֆիցիտով: Ծանր վիճակը ստիպում է շատերին հեռանալ հայրենիքից: ՄԱԿ-ի վերջին տվյալներով՝ Վենեսուելայից հեռացել է առնվազն 2,3 մլն մարդ, հիմնականում՝ Կոլումբիա, Էկվադոր, Պերու և Բրազիլիա:
Ավելի վաղ ներգաղթյալների հոսքի պատճառով Էկվադորը և Պերուն խստացրել են սահմանը հատելու կանոնները: Մոտավոր գնահատականով՝ այս տարվա սկզբից Էկվադոր են ժամանել ավելի քան 540 հազար վենեսուելացիներ, Կոլումբիա՝ 2017 թ. սկզբից՝ մեկ միլիոնից ավելի:
Փոխանցում է tass.ru-ն:
‘