‘
Հունիսի 17-ին Կոլումբիայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Իվան Դուկեն ստանձնել է պաշտոնը:
Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Բոգոտայում, Բոլիվարի հրապարակում, Կոնգրեսի շենքի առջև: Կոլումբիայի նոր առաջնորդը երդում է տվել, իսկ Սենատի ղեկավարը նրան է հանձնել նախագահական ժապավենը՝ իշխանության խորհրդանշանը:
Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել 10 պետությունների ղեկավարներ և 17 երկրների պատվիրակություններ:
42-ամյա նախագահը տիկնոջ և երեք երեխաների հետ է եկել հրապարակ՝ նվագախմբի և պահակախմբի ուղեկցությամբ: Ընդ որում, խախտելով արարողակարգը՝ նա մոտեցել է հյուրերին ու խոսքեր փոխանակել նրանց հետ:
Դուկեն վերջին 70 տարիների ընթացքում Կոլումբիայի ամենաերիտասարդ նախագահն է: Նոր նախագահի պաշտոնակալությունը տեղի է ունեցել հարևան Վենեսուելայի հետ հարաբերությունների լարման ֆոնին. Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոն լիազորությունները վայր դրած նախագահ Խուան Մանուել Սանտոսին է մեղադրում իր նկատմամբ ձախողված մահափորձի համար:
Փոխանցում է euronews-ը:
‘