‘
Ավելի քան 50 մարդ է զոհվել Կոլումբիայի հյուսիս-արևմուտքում սողանքի պատճառով: Իշխանությունները զգուշացրել են, որ այս թիվը վերջնական չէ, և զոհերի ընդհանուր թիվը կարող է աճել:
Սողանքի պատճառը մի քանի օր շարունակվող տեղատարափ անձրևներն են, որոնց արդյունքում Անտյոկիա նահանգում ափերից դուրս է եկել Լիբորինա գետը:
Ինչպես հաղորդում են տեղական իշխանությունները, սողանքը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է Սանտա-Մարգարիտա գյուղը, որը գտնվում է նահանգի մայրաքաղաք Մեդելյինայից հարավ-արևելք: Շատ է տուժել նաև Սանտա-Մարգարիտայի մոտակա Սալգար քաղաքը, որի բնակիչներից շատերն անակնկալի են եկել, քանի որ սողանքն իջել է գիշերվա ժամը 3-ին:
France-Presse-ը հիշեցնում է, որ 2010-2011 թթ. նույնպես Կոլումբիայում տեղատարափ անձրևներ և սողանքներ են եղել, որոնց արդյունքում զոհվել է 1374 մարդ, և ավերվել ավելի քան 100 հազար տուն: Փոխանցում է BBC-ն:
‘