‘
Ցլամարտի դինամիկ տեսարանը ողբերգությամբ է ավարտվել Կոլումբիայի Բոլիվար տարածարջանի Արխոնա քաղաքում: Ցլերով վազքի ժամանակ, որը կոլումբիացիներն անվանում են «կոռալեխա», 2 մարդ է զոհվել, և 44 մարդ տուժել է, հայտնում է Noticias24 լրատվականը:
Զոհվածնեևրից մեկը 46-ամյա Դենիել Կարդոնան է: Ցուլը կոտոշով հարվածել է ուղիղ նրա սրտին: Մյուս տղամարդը մահացել է հիվանդանոցում՝ ցլից խույս տալու ժամանակ ստացած վնասվածքների պատճառով:
«Կոռալեխան» Բոլիվարում մեկնարկած փառատոնի շրջանակներում անցկացվող միջոցառումներից մեկն է: Այն ինքնաբուխ բնույթ է կրում և անցկացվում է գրեթե առանց անվտանգության միջոցներ ձեռնարկելու:
‘