‘Կոլումբիայում ֆուտբոլիստներին դիմավորեցին որպես ազգային հերոսների. Տեսանյութեր’

996

Կոլումբիայի բնակիչները կիրակի оրը իրենց ազգային հավաքականի ֆուտբոլիստներին դիմավորեցին որպես հերոսների: Հիշեցնենք, որ կոլումբիացիները քառորդ եզրափակչում պարտվեցին աշխարհի առաջնության տանտերերին՝ բրազիլացիներին 1:2  հաշվով:

Հազարավոր մարդիկ էին հավաքվել Բոգոտայի оդանավակայանում: Նրանց ձեռքերում դրոշակներ էին, ցուցապաստառներ, ամենուր հնչում էր երաժշտությունը: Մի քանի ժամ շարունակ ֆուտբոլիստները շրջում էին մայրաքաղաքի փողոցներով, որպեսզի ողջունեն  իրենց երկրպագուներին:

Ահա այսպես են դիմավորում իրենց երկրի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին Կոլումբիայի մայրաքաղաքում՝ Բոգոտայում:

Ֆուտբոլիստների հետ անձամբ հանդիպել և նրանց շնորհավորել է նաև Կոլումբիայի նախագահը՝ Խուան Մանուել Սանտոսը:

 

Նախորդ հոդվածը‘Նեյմարին տեսագրած բուժքույրը հեռացվել է աշխատանքից ‘
Հաջորդ հոդվածը‘Դեսպան. Ուկրաինան և Հայաստանը շահագրգռված են տնտեսական հարաբերությունների զարգացմամբ’