‘Կոլումբիան զբաղեցրեց առաջին տեղը իր խմբում. Նա արդեն 1/8 եզրափակչում (տեսանյութ) ‘

64

 

 C խմբում ավարտվեց Կոլումբիա-Կոտ դ՛Իվուար հանդիպումը: Հաղթելով 2:1 հաշվով` Խոսե Պեկերմանի սաներն ապահովեցին իրենց տեղը մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլում: Հանդիպումն առավել հետաքրքիր ու գրոհներով հարուստ էր երկրորդ խաղակեսում: Գոլերն էլ գրանցվեցին հենց  այդ ընթացքում: 64-րդ րոպեին հաշիվը բացեց Խամես Ռոդրիգեսը, 6 րոպե անց Խուան Կինտերոն խփեց երկրորդ գոլը: Կոտ դ´Իվուարի հավաքականը միայն մեկ գոլ խփեց. դա տեղի ունեցավ հանդիպման 73-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Ժերվինյոն:

Այս հաղթանակից հետո Կոլումբիան միանձնյա գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը, Կոտ դ´Իվուարը ունի 3 միավոր:

 

Կոլումբիա-Կոտ դ´Իվուար` 2:1

Գոլերը` Ռոդրիգես՝ 64, Կինտերո՝ 70, Ժերվինյո՝73

Նախորդ հոդվածը‘Աստղիկ Աղեկյանը պատմում է իրեն բերման ենթարկելու մասին’
Հաջորդ հոդվածը‘Սուարեսը Ուրուգվայի հավաքականին հաղթանակ բերեց (տեսանյութ)’