‘ Կոլումբիացի արքայազնը մադրիդցի արքաների մեջ’

770

Վերջին ժամանակներս  ամենա«յուղոտ» մարզական նորությունները պտտվում են այս ֆուտբոլիստի շուրջ: 

Այսպիսով, Խամես Ռոդրիգեսը  «Ռեալ»-ում է: Նրա տրանսֆերը ֆուտբոլային պատմության մեջ ամենաթանկարժեքների հնգյակում է: 80 մլն եվրո այս տրանսֆերի համար. սա շատերին կարող է խելագարություն թվալ: Սակայն շատերն էլ կարող են հակադարձել՝ «Սա խելագարություն չէ, սա  «Ռեալն» է: Կատակ բան չէ, կոլումբիացին մեկ անգամ հայտնվեց հասարակության առաջ և «վերադարձրեց» իրեն ձեռք բերելու համար ներդրած գումարի մի մասը:  45 հազար մարդ էր հավաքվել Ռոդրիգեսի շնորհանդեսին, իսկ տոմսերը բոլորովին էլ անվճար չէին:. Կոլումբիացու մուտքի  «ելույթը» և մի քանի հնարք գնդակի հետ …նվազագույն հաշվարկով՝ 80 միլիոն եվրոյի 1 մլն-ը վերադարձված է:

Ինչն է այստեղ կարևոր՝ գործնականում շնորհանդեսին ներկան գտնվողների մեկ երրորդը կոլումբիացիներ էին, որոնք արդեն իսպանական թագավորի հովանու տակ գտնվող աշխատանքային միգրանտներ էին: Սակայն, «սերունցքայիների» ակումբի տնտեսական վիճակի համար ոչ մի տարբերություն չկա, թե ով է գալիս մարզադաշտ. Նա միանգամայն անտարբեր է իր երկրպագունների քաղաքացիության վրա և ուշադրություն է դարձնում միայն վճարունակության վրա: Այստեղ կարևորն այլ բան է. կոլումբիացիներն Իսպանիայի ազգային փոքրամասնության կարևոր ազգերից են: Թագավորի հովանու տակ պաշտոնապես ապրում են այդ էթնոսի 300 հազար ներկայացուցիչներ: Իսկ արդեն անլեգալ ապրողների թիվն հասնում է մինչև մեկ միլիոնի: Եվ հիմա այդ շուկան գրավելու խնդիր կա:  Կոլումբիացիների շրջանում «Ռեալի» հանրաճանաչությունը   կասեցնել Պիկեի և Շակիրայի սիրավեպով,  շատ բարդ կլինի և հազիվ թե հաջողվի:

Փոքր-ինչ տարоրինակ է ֆուտբոլի մասին խոսքն սկսել ֆինանսական հարցերի քննարկումներով, սակայն «Ռեալի» դեպքում այլ կերպ չի էլ կարելի: Շատերն են հիմա մտածում՝ արժե՞ր արդյոք Ռոդրիգեսի տրանսֆերի համար այդքան խոշոր գումար վճարել: Բայց  հարցն այդպես կտրուկ դնել և քննարկել, այնքան էլ ճիշտ  չէ:  Չէ որ դա սոսկ ֆուտբոլիստի գինը չէ: Դա գինն է շատ արդյունավետ և оգտակար  «ակտիվի», որը «Ռեալը» առավելագույնս կоգտագործի: 

 

«Արքայական ակումբը» ֆուտբոլիստին ձեռք է բերել, երբ վերջինս հասել էր իր  փառքի գագաթնակետին, երբ նրա մասին էր խոսում ողջ ֆուտբոլային աշխարհը: Խամեսը աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն է, հեղինակը ամենագեղեցիկ գոլի: Նա գրավել երկրպագուների սրտերը:. Վերջին անգամ անդրադառնալով ֆինանսական հարցին՝ նայենք մի փոքր այլ տեսանկյունից:  Այո,  «Ռեալը» շատ թանկ է վճարել կոլումբիացու համար, սակայն  ամբողջության մեջ «սերուցքայինների» տրանֆերային քաղաքականությունը բավական հաջող է. ինչ-որ տեղ թանկ են վճարել, ինչ-որ տեղ տնտեսել են, ինչ-որ տեղ էլ՝ գումար աշխատել:

Այսоրվա «Ռեալը» իր համար խաղացողներ է ընտրում՝ ելնելով խաղային և կոմերցիոն անհրաժեշտությունից, իսկ հետ միայն նայում նրանց գնին: Ֆուտբոլիստի ցանկությունը նույնպես մեծ նշանակություն է ունենում: Հենց նույն Խամեսը, ով երբեք չի թաքցրել իր սերը «Ռեալի» հանդեպ, ասել է, որ իր կուռքը Զինեդին Զիդանն է: «Ռեալի» համար անչափ կարևոր է ֆուտբոլիստի արժեքային համակարգը և  թիմային ոգին:

Իսկ հիմա ժամանակն է խոսելու Խամեսի «խաղային նշանակության» մասին: Անհարժե՞շտ է արդյոք «Ռեալին» այդպիսի ուժեղ համալրում:

 

Շատերը նշում են, որ «սերուցքայինների» պահեստայինների նստարանը երկար չէ և չկան տարբերի փոփոխությունների հնարավորություններ: Հաշվի առնելով, որ Դի Մարիան տեղափոխվել է միջին գիծ, «Ռեալը» առաջին գծում մնացել է առանց փոխատեղման: Գործում է հիմնական հարվածային տրիոն՝ Ռոնալդու-Բեյլ-Բենզեմա կազմով, որը խաղում է  հանդիպումների մեկնարկների  90% -ում: Այս աստղային լեգեոներներին որպես փոխարինողներ մնում են իսպանացի երիտասարդները ի դեմս Իսկոյի, Խեսեի և Մորատայի: Բնականաբար, այս երիտասարդներն անսահման տաղանդավոր են (ուրիշ կերպ իսպանական ֆուտբոլում չի էլ լինում), սակայն մինչև վերջ չձևավորված:  Եթե աստղային վերանշյալ տրիոն ունի սառնասրտություն, կայունություն ու փորձ, որպեսզի անհրաժեշտ արդյունքը գրանցի, երիտասարդները դեռ պետք է աճեն ու հասունանան: Պետք է լինի այնպես լինի, որ ցանկացած որակազրկման կամ վնասվածքի դեպքում համարժեք փոփոխություն կատարվի: «Ռեալ»-ում կատարող ֆուտբոլիստների ընտրությունն իսկապես այնքան էլ մեծ չէ:  Բանը երբեմն հասնում էր նրան, որ  հարձակման եզրը փակում էր անվանական եզրային Կարվախալը: Իսկ արդեն վերջերս վաճառած  Մորատայի բացակայությամբ այս խնդիրն ավելի է սրվում: Ալվարոն արժեքավոր էր ոչ միայն որպես կենտրոնական հարձակվող, այլև մի խաղացող, որ լավ է խաղում նաև եզրերում: Այդ իսկ պատճառով, առաջին գծի ամրապնդումն  անհրաժեշտություն էր, սակայն մի փոքր այլ կերպ: Կարելի է գնել  2-3 խաղացողներ 30 մլն եվրոյով, և ոչ թե մեկը՝ 80-ով, որի ուզես, թե չուզես պետք ընդգրկես մեկնարկային կազմում: Հիմա մարզչական շտաբի առաջ մի շատ կարևոր խնդիր է դրված՝ ինչպե՞ս դիրքերով բաժանել բազմաթիվ աստեղերին:

 «Ռեալը» ունի երկու տարբերակ՝ կամ վերափոխել կառուցվածքը փոխված կատարողներին համապատասխան, կամ էլ՝ պահպանելով դասավորվածությունը, այնտեղ տեղ գտնել լավագույն ֆուտբոլիստների համար: Այսինքն՝ այստեղ առաջանում է ավանդական բախումը ձևի և բովանդակության: Երկրորդ տարբերակը իրատեսական չէ, և այն պետք մոռանալ: Բոլորվին այլ է բան է սխեմայի վերակառուցումը: Այստեղ կարելի է արդյունավետորեն բաժանել յուրաքանչյուր ֆուտբոլիստի պարտականությունները և յուրաքանչյուչի համար գտնել իր տաղանդը դրսևորելու ձև:. Այստեղ էլ կարող են այլ բնույթի խնդիրներ ծագել: Առաջին հերթին, Անչելոտին շատ է սիրում իր  «4-3-3»-ը, և նույնիսկ ինչ-որ տեղ էլ կախված է դրանից: Իր լավագույն ֆուտբոլը «Ռեալ»-ը ցույց է տվել հենց այդ սխեմայով: Միևնույն ժամանակ, մենք հիշում ենք, թե ինչպիսի դժավարություններով համալրվեց մադրիդիստների խաղային մեխանիզմը և ինչ գին ունեցավ  թիմի տակտիկական վերակառուցումը:

Այնպես, որ  ևս մեկ ֆուտբոլային աստղի հայտնվելը ակումբում Անչելոտիի համար կարող է մի նոր գլխացավանք դառնալ: Շատերը կասեն, որ հաճելի գլխացավ է, և սխալ կլինեն: Կատարող ֆուտբոլիստների ավեցուկը կարող է վատ անդրադառնալ նաև  թիմի ներքին միկրոմիջավայրի և հանդերձրանում հարաբերությունների վրա: Հիմա Անչելոտիից պահանջվելու  է մարզական հոգեբանի հատկություններ: Այնպես, որ հիմա «Արքայական ակումբի» համար  առանցքային է համարվում ոչ թե Բեյլը, Խամեսը և ոչ էլ նույնիսկ Քրիստիանուն: Այստեղ գլխավորը մնում է Անչելոտին, որից կախված է այն, թե  անցած տարվա «Ռեալը» կդառնա արդոք թիմ-դինաստիա: Բացի դրանից, իտալացին կարող է առանցքային  դերակատարում ունենալ Խամես Ռոդրիգեսի ճակատագրում: Անցած խաղաշրջանում Կառլոն ցույց տվեց  դաշտում բոլորի համար տեղ գտնելու իր ֆենոմենալ ունակությունը: Ուզում ենք հավտալ, որ այս իմաստում իտալացին կկարողանա գլուխ հանել իր ղեկավարության տակ հավաքված բազմաթիվ  աստղերից:

Թեև այս բոլոր հարցերին, կարծում ենք, որ Խամեսի համար Մադրիդ տեղափոխվելը оգտակար կլինի: Ամեն դեպքում Ռոդրիգեսը Մոնակոյի և Ֆրանսիայի առաջնությանը հարմար չէր: Նա իսկական վիրտուոզ է, հիանալի տեխնիկայով և գեղեցիկ գոլերով: Նա ֆուտբոլային դաշտի շոումեն է, որ խաղում է այնպիսի կրակով, որն ընդունված է հանճարեղ անվանել: Իսկ որքան  ֆուտբոլասեր է դիտել նրա խաղը անցած տարի….

Մադրիդում միայն նրա շնորհանդեսին հազարավոր երկրպագուներ էին ներկա: Խամեսի խաղով կհիանան  «Բերնաբեո»-ում և Իսպանիայի այլ մարզադաշտերում: Դա նրա համար միայն оգտակար կլինի: Այս դեպքում, Ֆլորենտինո Պերեսը հանդես եկավ ֆուտբոլային Ռոբին Հուդի դերում, որը հանճարեղ ֆուտբոլիստին հանեց ֆրանսիական մոռացումից: Խամեսն էլ իր հերթին արդեն հասցրել է սիրել Մադրիդը: Այս ֆուտբոլային հանճարը  հուսահատ փորձում էր պաշտպանել այն երկրպագուին, ով շնորհանդեսի ժամանակ դաշտ էր վազել և  ում ձեռքերը անվտանգության աշխատողները փորձում էին ոլորել: Ռոդրիգեսը ցույց տվեց, որ ինքն  աստղ է միայն ֆուտբոլային դաշտում, իսկ դրանից դուրս՝  հոգով հասարակ կուլումբիացի տղա է: Այնպիսի մարդ, ինչպիսին Խամեսն է, «սերուցքայինների» թագավորությունում արդեն վաղուց չկար: 

 





Նախորդ հոդվածը‘Հուլիսի 27-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառի տոնը’
Հաջորդ հոդվածը‘Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում վիրավորվել է երկու ադրբեջանցի’