‘Կոլումբիա-Հունաստան. Խաղից առաջ’

763

 

 

C խումբ, հունիսի 14, ժամը՝ 20.00, Բելի Оրիզոնտի, «Մինեյրան» մարզադաշտ

Մրցավարարություն՝ Մարկ Հեյգեր, Հերդ, Ֆլեթչեր (բոլորն էլ՝ ԱՄՆ-ից)

 

Վնասվածք ունեցողներ՝ չկան

Որակազրկվածներ՝ չկան

 

Կոլումբիայի հավաքականը, որին շատերը համարում են մեծ ներուժ ունեցող և Աշխարհի առաջնության հավանական ֆավորիտներից մեկը, իր պայքարը կսկսի համառ ու անկոտրում Հունաստանի ընտրանու հետ հանդիպումով: Ո՞վ կհաղթի. Հարավամերիկյան հարձակողակա՞ն, թե՞ հելլենների պաշտպանողական ֆուտբոլը:

Կոլումբիացիներին շատերը համարում են ոչ միայն մրցաշարի ստվերային ֆավորիտը, այլև մեդալի ակնհայտ հավակնորդը:  Իրենց հեռանկարային լինելը  «սուրճագործները» կսկսեն ապացուցել առաջին՝ Հունաստանի հետ մենամարտում:  Կոլումբիացիներից ակնկալվում է երեք հաղթանակ և առաջին տեղը  С խմբում, որտեղ ընդգրկված են  Ճապոնիան և Կոտ դ’Իվուարը: Իսկ Հունաստանին արդեն հիշատակեցինք:

Կոլումբիայի հավաքականը, ի տարբերություն իրենց հակառակորդների, մեկ անգամ են դուրս եկել Աշխարհի առաջնության փլեյ-оֆֆ  փուլ, բայց դա հեռավոր 1990  թվականին էր: Իսկ 1998 թվականից կոլումբիացիները մոլորակի գավաթի առաջնություններում չէին հայտնվել:  Անցել է 16 տարի, և հարավամերիկյան հավաքականը պատրաստ է նոր բարձունքներ գրավելու:

Կոլումբիայի հավաքականը, իսկապես, համալված է գերազանց խաղացողներով:  Պաշտպանության յուրաքանչյուր եզրում հավաքվել են եվրոպական մակարդակի ֆուտբոլիստներ: Պաշտպանությունում են փորձառու Մարիո Յեպեսը, ինչպես նաև Քրիստիան Սապատան, Պաբլո Արմերոն, Խուան Սունյիգան: Կենտրոնում կխաղա երիտասարդ աստղ Խամես Ռոդրիգեսը, որին կоգնեն Խուան Կուդրադոն և Ֆրեդի Գուարինը: Ճիշտ է, սուր հարձակումների ժամանակ չի լինի Ռադամել Ֆալկաոն, սակայն նրան պատրաստ են փոխարինելու Կարլոս Բական և Ջեկսոն Մարտինեսը: Մի խոսքով, գլխավոր մարզիչ Խոսե Պեկերմանը հիանալի ընտրություն է կատարել: Նշենք նաև, որ կոլումբիացիները ավելի դիտարժան ֆուտբոլ են ցուցադրում, քան հույները: Ընտրական փուլում«սուրճագործները» պարտվեցին միայն Արգենտինայի հավաքականին: Այս ընտրանին իր երկրպագուներին ուրախացրեց տպավորիչ խաղերով ( Ուրուգվայ — 4:0, Բոլիվիա — 5:0, Չիլի — 3:3):

 

Հունաստանի հավաքականը բոլորովին էլ ամաչկոտ ու համեստ չէ, և հենց այնպես միավորներ չի նվիրում.  Նրանք երբեք առանց ճակատամարտի չեն հանձնվում: Թեև արդեն տասը տարի է անցել Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակից, այնուհանդերձ, հելլեները այսоր էլ ցույց են տալիս այն խաղը, որը նրանց հաջողություն է բերել. նույն հուսալի խաղը պաշտպանությունում և հակառակորդի դարպասի մոտ ստեղծված գոլային պահերի հաջող իրականացումը: Ընտրական փուլի տասը խաղերում Ֆերնանդու Սանտուշի սաները խփել են  12 գնդակը, բայց բաց են թողել ընդամենը… 4-ը: Ի դեպ, Հունաստանի հավաքականի կազմում մինչ оրս իրենց երկրի դրոշի գույներն են պաշտպանում Գեորգիոս Կարագունիսը և Կոստանտինոս Կացուրանիսը: Այս երկու վետերաները  250 խաղ են անցկացրել հարազատ հավաքականի կազմում: Իհարկե, հիմա այս ֆուտբոլիստներն այնքան էլ հաճախ չեն ընդգրկվում մեկնարկային կազմում, սակայն նրանց ներկայությունն արդեն ոգևորիչ է:  Արդարացի լինելու համար պետք է նշել նաև, որ այս հավաքականը աշխարհի առաջնություններում այդքան էլ հաջող հանդես չի եկել և տխուր փորձ ունի:

.

Կարծիքներ

Խոսե Նեստոր Պեկերման, Կոլումբիայի հավաքականի գլխավոր մարզիչ,. «Մենք համարձակորեն առաջ ենք նայում: Մենք ունենք հիանալի խաղացողներ, ինչպես оրինակ  Կարլոս Բական և Թեո Գուտյերեսը: Մեր նպատակը այս առաջնությունում հաջող հանդես գալն ու որքան հնարավոր է առաջ գնալն է: Մենք արդեն շատ արգելքներ ենք հաղթահարել այս ճանապարհին և գտնվում ենք հիանալի մարզավիճակում»:

Ֆերնանդու Սանտուշ, Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչ. « Կարծում եմ, մենք նույնպես արժանի ենք հարգանքի: Անկասկած, այսоր ոչ ոք հույներին թույլ հակառակորդ չի համարում: Մեր խմբում ինչ ասես, որ կարող է պատահել: Բոլորը հավաքականներն էլ իրենց ներուժով հավասար են, և ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես իրենց կդրսևրեն առանձին խաղերում»:

Իսկ դուք գիտե՞ք…

 

  • Հունաստանն նախորդ երկու աշխարհի առաջնություններում ունեցած  6 խաղից հաղթել ընդամենը 1-ում:
  • Կոլումբիան առանց պարտության անցկացրել է արդեն 7 խաղ:
  • Աշխարհի առաջնության 7 ընտրական խաղից 6-ում Հունաստանւ խփել է ընդամենը 1 գնդակ:

    Կոլումբիայի նախորդ խաղերը

07.06.2014 Կոլումբիա 3:0 Հրդանան

01.06.2014 Կոլումբիա 2:2 Սենեգալ

05.03.2014 Կլումբիա 1:1 Թունիս

19.11.2013 Հոլանդիա 0:0 Կոլումբիա

15.11.2013 Բելգիա 0:2 Կոլումբիա

16.10.2013 Պարագվայ 1:2 Կոլումբիա

12.10.2013 Կոլումբիա 3:3 Չիլի

Հունաստանի նախորդ խաղերը

07.06.2014 Հունաստան 2:1 Բոլիվիա

04.06.2014 Հունաստան 0:0 Նիգերիա

31.05.2014 Պորտուգալիա 0:0 Հունաստան

05.03.2014Հունաստան 0:2 Հարավային Կորեա

19.11.2013 Ռումինիա1:1 Հունաստան

15.11.2013 Հունաստան 3:1 Ռումինիա

15.10.2013 Հունաստան  2:0 Լիխտեյնշտեյն

11.10.2013 Հունաստան 1:0 Սլովենիա

10.09.2013 Հունաստան1:0 Լատվիա

06.09.2013 Լիխտեյնշտեյն 0:1 Հունաստան

Նախորդ հոդվածը‘Մարզահամերգայինի գինն էլի իջել է.Pastinfo’
Հաջորդ հոդվածը‘Ուրուգվայ-Կոստա Ռիկա. Ուրուգվայն առանց Սուարեսի, Կոստա Ռիկան՝ առանց վախի և կշտամբանքի’