‘Կոկե. «Ատլետիկո»-ի հիմքը պահպանվել է’

577

Անցած խաղաշրջանում Ներքնակավորներին հաջողվել է նվաճել չեմպիոնական տիտղոսը: Սակայն մասնագետները հանգում են այն մտքին, որ այս տարվա խաղաշրջանում պաշտպանել այն, գրեթե անհնար է: Կոկեն հիանալի է հասկանում, որ առաջիկա խաղաշրջանում իրենց համար շատ դժվար է լինելու:

«Կարծում եմ, որ անցած տարին ինչ-որ իմաստով առանձնահատուկ էր: Սակայն հիմա էլ մենք նույնպիսի ուժով փորձում ենք առաջ գնալ և ցույց տալ, որ այդ տիտղոսը իզուր չենք նվաճել: Մեզ մոտ են եկել հիանալի նորեկներ, որոնք ցանկանում են հաղթել և ձեռք բերել տիտղոսներ:  Կարծում եմ, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք անում, և հնարավորություն ունենք ինչ-որ ավար ձեռք բերելու»,-ասել է Կոկեն:

Միևնույն ժամանակ, կիսապաշտպանը խոսել է առաջիկա Իսպանիայի Սուպերգավաթի մրցաշարի մասին: «Այդ հանդիպումն արդեն կլինի բոլորովին այլ որակի: «Ռեալը» բավական ուժեղացել է: Մենք նույնպես: Մեր թիմի  ոսկորը մնացել է: Այդ իսկ պատճառով մենք պատրաստ ենք ճակատամարտ մղելու: Մեր ուժերի սահմանում կանենք ամեն ինչ»:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանություններն ամբողջ աշխարհում դադարեցրել են մուտքի արտոնագրերի տրամադրումը’
Հաջորդ հոդվածը‘ԿԽՄԿ-ն ափսոսում է «Չինարի» գյուղի բնակչության աջակցմանն ուղղված իր ծրագրի կասեցման համար’