‘Կողաշրջվել է կալանավորին տեղափոխող «Վիլիսը». Կան վիրավորներ’

1340

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 13:30-ի սահմաններում, Մազմանյան և Շիրակ փողոցների խաչմերուկում բախվել են Suzuki մակնիշի 11 ՕՍ 794 համարանիշի և Уаз մակնիշի 018 ՈՍ 06 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Уаз-ը կողաշրջվել է, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Կողաշրջված Վիլիսը հաշվառված է ոստիկանության հաշվեկշռում, որով կալանավորի էին տեղափոխում: Կալանավորին ոստիկանները տեղափոխել են համապատասխան վայր: 

Նախորդ հոդվածը‘ԿԲ նախկին նախագահ. Բանկային համակարգի շահույթի անկումը կշարունակվի նաև 2015 թվականին’
Հաջորդ հոդվածը‘Հրապարակվել է «Բանդայի» գործով դատավճիռը’