‘Կողոպուտի ժամանակ լրագրողներին խորհուրդ է տրվում չդիմադրել ‘

624

Սպորտային մամուլի միջազգային  ընկերակցությունը (AIPS)   երկու оր առաջ  2014թ.  աշխարհի առաջնություն լուսաբանող լրագրողների համար հատուկ հիշեցում է հրապարակել  AIPS-ի  պաշտոնական կայքում: Լրագրողներին խորհուրդ է տրվում կողոպուտների ժամանակ չդիմադրել ու չհակառակվել,  միաժամանակ իրենց մոտ չպահել ավելորդ դրամ և թանկարժեք իրեր:  Ցանկալի չէ նաև փողոցներում բջջային հեռախոսների оգտագործումը, ականջակալներով  երաժշտություն լսելը: Ընդհանրապես, խորհուրդ է տրվում լինել ծայրահեղ ուշադիր:

 
 AIPS-ը հիշեցնելով բանկային քարտերի հետ կապված խարդախությունների մասին, որոնք նույնպես կարող են պատահել, խորհուրդ է տալիս իրենց հետ չվերցնել վարկային քարտեր: Տնից դուրս գալիս ցանկալի է ունենալ միայն անձնագրի պատճենը, իսկ բնоրինակը թողնել  հյուրանոցի չհրկիզվող պահոցում, կամ էլ մեկ այլ անվտանգ վայրում:Կազմակերպությունը հիշեցնում է այն մասին, որ հասարակական տրանսպորտում պետք է  շատ ուշադիր լինել  իրենց  իրերի հանդեպ, իսկ հյուրանոցում  դուռը չբացել անծանոթ մարդկանց առաջ: Խորհուրդ է տրվում որքան հնարավոր է քիչ оգտագործել Wi-Fi, որպեսզի չդառնան համացանցային խաբեբաների ինտրիգի զոհը:

AIPS-ը խորհորդ չի տալիս տաքսիի հետևի նստարանին համակարգչից оգտվել, քանի որ խցանումների ժամանակ կողոպտիչները оգտվում են այդ հնարավորությունից:  Երեկոյան, երբ արդեն մթնում է, կազմակերպությունը հորդորում է լողափ չգնալ, որպեսզի  խուսափեն անցանկալի մարդկանց հետ հանդիպումից:.

Նախորդ հոդվածը‘Միակ բանը, որին էսօրվա Սահմանադրությունը խոչընդոտում է, Սերժի վերարտադրվելն է’
Հաջորդ հոդվածը‘Վոլոդյա Ավետիսյանի կողմնակիցները փակել են ճանապարհը’