‘
Կոմիտասի 5 հասցեում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Բնակիչների հետ բանակցելու համար տարածք է եկել Արաբկիրի թաղապետը, ով հորդորում է նրանց չխանգարել շինաշխատանքների ընթացքը, և որ հասցեում կառուցվելու է եռահարկ շինություն, որը չի խանգարի բնակիչներին: Այս մասին հաղորդում է Galatv.am-ը:
Սակայն վերջիններս պնդում են, որ միևնույն է՝ չեն թողնելու, որ տարածքում որևէ շինություն կառուցվի, թեկուզ մեկ հարկանի: Փոխարենը Կոմիտասի բնակիչներն առաջարկում են տեղում խաղահրապարակ, լողավազան կառուցել, կամ տարածքը վերածել կանաչ գոտու:
Հավելենք, որ այսօր էլ այնտեղ մեծ թվով ոստիկաններ և կարմիր բերետավորներ են հավաքված: Ակտիվիստները շինհրապարակում են, սակայն լրագրողներին արգելում են ներս մտնել:
‘