‘
Ոստիկանությունը բավական ագրեսիվ արձագանքեց Կոմիտասի 5 հասցեում կառուցվող հերթական էլիտար շինարարության դեմ քաղաքացիների բողոքի ակցիաներին, գրում է «Ժողովուրդը»:
Հանգստյան օրերին բողոքի դուրս եկած բնակիչների, նրանց աջակցող ակտիվիստների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպերը հիշեցնում էին մարտաֆիլմերի հայտնի դրվագներ: Ոստիկանների ագրեսիվությունը, թերևս, պատահական չէ և պայմանավորված է կառուցվող շենքի սեփականատիրոջ անձով:
«Ժողովուրդ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Կոմիտասի 5 հասցեում կառուցվող շենքի իրական սեփականատերը հայտնի օլիգարխ, «Ֆլեշ Բարսեղ» մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանն է:
Հիշեցնենք, որ նա համարվում է Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերներից մեկը, նաև քավորսանիկական հարաբերություններ ունի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
‘