‘
«Երեկ Կոմիտաս 5 հասցեում վերսկսել են շինարարական աշխատանքները։ Մեր այցելության պահին մի քանի երիտասարդներ փորում էին շինհրապարակի մի հատվածը և տարածքից հեռացնում խոշոր քարերը։ Իսկ ահա տեխնիկան չէր գործում։ Մեր հարցին, թե ինչու հատուկ տեխնիկան ցործի չի դրվում, շինարարներից մեկն ասաց, որ տեխնիկայի հետ լուրջ խնդիրներ են առաջացել։ «Գիշերը ինչ-որ մարդիկ էքսկավատորի սալյարկայի մեջ ավազ են լցրել, ու հիմա մեքենան խոդի չի ընկնում։ Բացի այդ էլ, քարեր ջարդելու մեր տեխնիկան էլ է փչացել, դրա խողովակներն են կտրվել։ Մարդ ենք ուղարկել, որ գնան մասնագետի բերեն, բայց դեռ նորություն չկա»,– երեկ «ՉԻ» հարցերին ի պատասխան ասել է շինարարներից մեկը և նշել, որ հայտնի չէ, թե երբ տեխնիկայի խնդիրները կկարգավորվեն, երբ այն գործի կդրվի, նշել է, սակայն, որ ամեն ինչ կարվի, որ տեխնիկան առաջիկա օրերին գործի։
Թերթի հետ զրույցում բնակչուհիներից մեկը Աննան, պատմեց նաև, որ արդեն մի քանի օր է, ինչ շինհրապարակի մեծ քարերի վրա շինարարները քիմիական հատուկ նյութեր են լցրել, որ քարերը հեշտ կոտրվեն։
Ավելի ուշ մերձակա շենքերի տարեց բնակչուհիները մոտեցան շինհրապարակի մուտքին և շինարարներից պահանջեցին քիմիական նյութեր այլևս չօգտագործել, ասացին, որ այդ հոտին այլևս հնարավոր չէ դիմանալ։ Շինարարները, սակայն, ոչինչ չպատասխանեցին:
‘