‘Կոմիտաս 5-ի շինարարությունը կշարունակվի՞. Կառուցապատողը այլ թուղթ է ստացել ‘

972

Երեկ մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ դատարանը որոշում է ընդունել, ըստ որի «Լիբեր» ՍՊԸ-ին արգելում է Կոմիտաս 5 հասցում կատարել շինարարական աշխատանքներ՝ մինչև սույն գործն, ըստ էության, լուծի դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը իրականացվող շինարարությունը: Կոմիտաս 5-ի բնակիչներից ոմանք, մեզ հետ զրույցում նշեցին, որ շինարարությունն այս պահին դադարեցված է: Սակայն, լիովին այլ պատասխան ստացանք շինարարությունն իրականացնող «Լիբեր» ՍՊԸ-ից:  Ընկերության տնօրեն Էդվարդ Քեշիշ Աբրամը մեզ տեղեկացրեց, որ մամուլում հայտնված տեղեկություններն այն մասին, որ դատարանը որոշել է արգելել Կոմիտաս 5-ում իրականացվող շինարարական աշխատանքները «իրականությանը չեն համապատասխանում», և որ Կոմիտաս 5 հասցեում կատարվող շինարարությունը շարունակվում է: Աբրամը նշեց, թե իրենք դատարանից լիովին այլ բովանդակությամբ թուղթ են ստացել: Վերջինիս հետ մեր զրույցի մասին մանրամասները կներկայացնենք քիչ ավելի ուշ: 

Նախորդ հոդվածը‘Սերգեյ Գալոյան. «Բանդայի գործը» Ալիկ Սարգսյանի անձնական վրեժն է’
Հաջորդ հոդվածը‘Արշակ Բանուչյան. Կոնգրեսի գրասենյակի վրա հարձակումը էժան սադրանք է’