‘Կոմիտաս 5 շենքի բնակիչները բախվել են շինարարներին պաշտպանող ոստիկանների հետ’

1081

Կոմիտասի 5 հասցեում իրավիճակը նորից կտրուկ թեժացել է, եկել են կարմիր բերետավորներ, որոնք փակել են շինարարության տարածքը, բանվորներին ներս են թողել, և շինարարությունը շարունակվում է, տեղեկացնում է Tert.am-ը:

Տեղում ներկա է Արաբկիրի ոստիկանությունը: Կանայք փորձում են ներս մտնել, որպեսզի կանգնեցնեն շինարարությունը, իսկ ոստիկանությունը՝ 20-ի չափ ոստիկաններ, խոչընդոտում են նրանց մուտքը: 

Հիշեցնենք, որ Կոմիտաս փողոցի թիվ 5ա, 3 և 7 շենքերի բնակիչները պայքարում են բավական խիտ կառուցապատված այդ տարածքում ևս մեկ բարձրահարկի կառուցման դեմ, որն իրականացնում է «Լիբեր» ՍՊԸ-ն:

Նախորդ հոդվածը‘«Մուդիս»-ը Հայաստանի վարկանիշը կայուն է գնահատել’
Հաջորդ հոդվածը‘Հակառակորդը սահմանամերձ գոտում քաղաքացիական ավտոմեքենա է գնդակոծել’