‘
Կոմիտասի 5 հասցեի բնակիչները այս պահին փակել են փողոցը, կանգնեցրել երթեւեկությունը, փոխանցում է Aravot.am-ը: Այնտեղից ոստիկանություն բերման են ենթարկել կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանին, որ մտել էր շինհրապարակ՝ խոչընդոտելու աշխատանքները:
Ըստ աղբյուրի, նրա նկատմամբ բռնություններ են կիրառել ոստիկանները եւ բռնի ուժով նստեցրել մեքենան: Դեպքի վայրում են ԱԻՆ աշխատակիցներ, ոստիկաններ: Ոստիկանները հարվածում եւ հայհոյում էին շինարարությունը կասեցնող քաղաքացիներին:
‘