‘Կոմորովսկի. Առանց Տիմոշենկոյի հարցի լուծման էլ կարելի է ստորագրել ասոցացման համաձայնագիրը’

640

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին հայտարարել է. «Հավանում եմ Յուլիա Տիմոշենկոյի մտածելակերպը, ով ասում է՝ սկզբից ստորագրենք ասոցացումը, իսկ այնուհետև դա կունենա իր հետևանքները, մասնավորապես նրա խնդիրների լուծման համար»,-հայտնում է focus.ua-ն:

Կոմորովսկին նաև հայտարարել է, որ իրեն խաբված չի զգում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից. «Ոչ, դա ընդհանրապես տարօրինակ հասկացություն է քաղաքականության մեջ, որտեղ ապրիորի հայտնի է ցանկացած իրավիճակում թաքուն մտադրությունների առկայության մասին: Ես գիտեմ նախագահ Յանուկովիչին արդեն մի քանի տարի, երբ նա դեռ ընդդիմության ներկայացուցիչ էր, և գիտեմ, որ նա միշտ կառաջնորդվի իր քաղաքական ուժի և երկրի շահերով, այդ իսկ պատճառով չկա ստի նման ինչ-որ բան»,-հայտարարել է Կոմորովսկին՝ պատասխանելով լրագրողի հարցին:

Լեհաստանի նախագահը հավաստիացրել է, որ հետագայում էլ կաջակցի Ուկրաինայի եվրաինտեգրմանը, նշելով, որ մեծ առաջընթաց է տեսնում այդ ճանապարհին: Նա մասնավորապես ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ եթե  մինչև Յանուկովիչի իշխանության գալը երկրի եվրաինտեգրմանը կողմ էր բնակչության 20%-ից ավելին, ապա Յանուկովիչի իշխանության տարիներին եվրաինտեգրման կողմնակիցների քանակը երկրում աճել է՝ հասնելով 50%-ի:

Կոմորովսկու կարծիքով Յանուկովիչը Ուկրաինայի եվրաինտեգրման գործը «արդյունավետ ձևով չխաղարկեց»՝ անսպասելիորեն սառեցնելով այն:

«Մարտը տանուլ է տրվա՞ծ: Կտեսնենք: Մարտը շարունակվում է ոչ միայն Ուկրաինայում: Դա ավելի շուտ փորձություն է: Եվրամիությունը պատասխանում է ուրիշ պետությունների, ուրիշ հասարակությունների ակնկալիքներին: Դա չի նշանակում, որ մենք պետք է կռվենք Ուկրաինայի ապագայի համար»,-հայտարարել է Լեհաստանի նախագահը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 404 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Վահան Փափազյանը ներկայացնում է 1993-ին Փարիզում տեղի ունեցած հայ-թուրքական հանդիպման մանրամասները ‘