‘Կոմպանի. «Մենք «Բարսելոնայից» կոշտ մրցակիցներ ունենք, օրինակ՝ «Սթոք Սիթին»’

567

«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ կատալոնական «Բարսելոնայի» հետ դիմակայությունն ամենաբարդը չէ իր ակումբի համար:

«Չեմ կարծում, թե «Բարսելոնայի» հնարավորությունները սահմանափակվում են ամբողջ հանդիպման ընթացքում մրցակցի ոտքերին խփելով: Մենք կարող ենք դրանից էլ կոշտ մրցակիցներ ունենալ, օրինակ՝ «Սթոք Սիթիի» դեմ արտագնա հանդիպումը:

«Բարսելոնայի» դեմ հանդիպումը շատ կարեւոր է մեզ համար: Սա այն խաղերից է, որոնք կարող են յուրահատուկ դառնալ, եթե օրը լավը լինի:

Դա յուրահատուկ թիմ է: Այնտեղ կան խաղացողներ, ովքեր կարող են հրաշքներ ստեղծել, ավելի շատ, քան այլ ակումբներում:

Բայց ես ֆուտբոլ եմ եկել, որ նման խաղերի մասնակցեմ: Դա այն է, ինչ ես ուզում եմ»,-ասել է Կոմպանին:

Նախորդ հոդվածը‘Ալեգրի. «Վստահ եմ՝ «Բորուսսիայի» դեմ հոյակապ կխաղանք»’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սուքիաս Ավետիսյանը’