‘
Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք Բրազավիլի օդանավակայանում աղետի ենթարկված բեռնատար ինքնաթիռի Հայաստանի քաղաքացի օդաչուների մարմինները տեղափոխվելու են Հայաստան, բայց թե երբ և ինչ ժամկետներում, չեմ կարող ասել: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Մինչդեռ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը iLur.am-ի հետ զրույցում ասաց, որ մարմիններ չկան, «ինչ-որ բեկորներ են»:
«Քաղավիցիայի գլխավոր վարչության աշխատակիցներն ակտիվորեն հիմա համագործակցում են զոհերի հարազատների հետ, այդ ամեն ինչը քննարկման փուլում է, թե ինչ պետք է արվի»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել են անձնակազմի բոլոր 7 անդամները, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ են՝ Վարազդատ Բալասանյան, Արա Թովմասյան, Թադևոս Հովհաննեսյան, Անդրանիկ Գևորգյան և
Էդգար Ավետյան:
‘