Կոնգո․ Սպաներ են ձերբակալվել 48 հոգու սպանությանն առնչության կասկածանքով

325

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում մի խումբ ավագ սպաներ ձերբակալվել են Գոմա քաղաքում ցուցարարների դեմ բանակային գործողության հետաքննության շրջանակներում, որոնց ընթացքում սպանվել է 48 մարդ։

Այդ մասին տեղեկացրել է  ներքին գործերի, անվտանգության, ԿԴՀ ավանդական իրավունքի և ապակենտրոնացման հարցերով փոխվարչապետ Պետեր Կազադին։

«Ձերբակալվածների թվում են նաև գնդի և միացյալ բրիգադի հրամանատարները»,- ասել է Կազադին՝ նշելով, որ առաջիկա ժամերին նրանք կկանգնեն դատարանի առաջ։

Գոմայում օգոստոսի 31-ին կանխարգելիչ բանակային գործողություն է անցկացվել ՄԱԿ-ի կառույցների մոտ բողոքի ցույցի անցկացումը թույլ չտալու համար։ Գործողության ընթացքում սպանվել է 48 հոգի, ևս 75-ը վիրավորվել են։

Ցուցարարները ծրագրել էին ներխուժել ԿԴՀ-ում կայունացման հարցերով ՄԱԿ-ի առաքելության կառույցների տարածք՝ ստիպելու, որ խաղաղապահները հեռանան հանրապետությունից։ Իշխանությունները միջոցներ են ձեռնարկել՝ բռնություններ թույլ չտալու համար։

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում պարբերաբար բողոքի ցույցեր են տեղի ունենում՝ խաղաղապահներին հեռացնելու պահանջով։ Մարդիկ դժգոհում են, որ նրանք չեն կարողանում ապահովել բնակչության անվտանգությունը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ այցի ընթացքում Էրդողանին կփոխարինի փոխնախագահ Յըլմազը
Հաջորդ հոդվածըԱդրբեջանցիները կրկին կրակել են Կապանի օդանավակայանի վրա. «Ազատություն»