‘Կոնգրեը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը» բոյկոտում են ԱԺ հաշվիչ հանձնաժողովի աշխատանքները’

1083

Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես», «Բարգավաճ Հայաստան» եւ «Ժառանգություն» խմբակցություններն այսօրվա նիստում վերահաստատեցին ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելու՝ նախորդ նստաշրջանում կայացրած որոշումը:

«Հաշվի առնելով, որ նախորդ նստաշրջանում մի շարք մեքենայություններ տեղի ունեցան, Հայ ազգային կոնգրեսը հաշվիչ հանձնաժողով ներկայացուցիչ չի ուղարկելու», — որոշումն այսպես մեկնաբանեց Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Իր հերթին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ քանի դեռ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի կազմը մեկ քաղաքական ուժի դոմինանտություն է ենթադրում, ԲՀԿ-ն նույնպես հանձնաժողովում ներկայացուցիչ չի ունենա:
«Ժառանգությունը» նույնպես միացավ որոշմանը:

Հիշեցնենք, որ նախորդ նստաշրջանի ընթացքում հաշվիչ հանձնաժողովում աշխատանքները բոյկոտել էին նաեւ ՀՅԴ եւ ՕԵԿ խմբակցությունները:

Նախորդ հոդվածը‘Մանուկյան. Հուշարձանների հաստատման գործընթացը վերադարձնել ԱԺ-ին (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Եվրո-2016. Oր երկրորդ’