‘Կոնգրեսական 4 երիտասարդների գործն ուղարկվել է Վերաքննիչ դատարան’

704

2013թ. հուլիսի 4–ին Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ  Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի գործն ուղարկվել է Վերաքննիչ դատարան։ Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Կոնգրեսի վարչության անդամ Արեգ Գևորգյանը:

Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 8–ին Վճռաբեկ դատարանը որոշել էր բեկանել 4 ակտիվիստների նկատմամբ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը ու գործը  կրկին ուղարկել էր Վերաքննիչ դատարանի լրացուցիչ քննության:

Արեգ Գևորգյանի խոսքով՝ օրենքով սահմանված կարգով ՝ 15 օրվա ընթացքում (անհրաժեշտության դեպքում՝ ևս 10 օր երկարաձգելու հնարավորությամբ) դատարանը պետք է հրապարակի դատական նիստի օրը, այսինքն՝ արդեն այս ամսվա վերջին հայտնի կդառնա նիստի օրը:

Հիշեցնենք, որ 2011 թվականից քաղաքական հայացքների համար դատապարտված չորս երիտասարդներից քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը գտնվում է անազատության մեջ:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանի տրանսֆերը գերմանական ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ հնգյակում է’
Հաջորդ հոդվածը‘Զեկույց. 2013 թ. կոռուպցիայի մակարդակն աշխարհում աճել է’