‘Կոնգրեսը, ամենայն հավանականությամբ, վաղը կդիմի ՍԴ’

655

Հայ ազգային կոնգրեսը, ամենայն հավանականությամբ, վաղը կդիմի Սահմանադրական դատարան: Այս մասին iLur.am-ին հայտնեց «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Հիշեցնենք, որ ընդդիմությունն առաջարկում է ՍԴ-ին՝ ԱԺ Կանոնակարգ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը՝ արտահերթ նստաշրջան կամ նիստ անցկացնելու մասով, հակասահմանադրական ճանաչել ՀՀ Սահմանադրության 70 եւ 71-րդ հոդվածներին: ՍԴ դիմելու համար պատճառ էր հանդիսացել նոյեմբերի 21-ին նշանակված, բայց հանրապետականների բոյկոտի պատճառով չկայացած՝ ընտրական վերափոխումների մասին օրենսդրական փաթեթի օրակարգով արտահերթ նիստը:  

Նախօրերին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողներին հայտնել էր, որ խմբակցությունը հավաքել է Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ ստորագրությունները: Նախաձեռնությանը միացել էին բոլոր ոչ կոալիցիոն խմբակցությունները՝ բացի ՀՅԴ-ից:

Նախորդ հոդվածը‘Մեքսիկացի մերկապարուհին պարել է մետրոյի գնացքում. Նրա կարծիքով՝ տրանսպորտում բացակայում է անվտանգությունը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ում Սեբիայի դեսպանը ինքնասպանություն է գործել օդանավակայանում’