‘Կոնգրեսը այսօր երթ կանցկացնի’

2876

Դեկտեմբերի 10-ին, ժամը 13.00-ին, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ Հայ Ազգային Կոնգրեսն անցկացնում է իր ավանդական երթը` մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով: Երթը նպատակ ունի իր բողոքն արտահայտելու Հայաստանի բռնապետական իշխանության կողմից մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների, դրանց սահմանափակման դեմ:

Կոնգրեսը բոլորին կոչ է անում ակտիվորեն մասնակցել դեկտեմբերի 10-ի երթին` ի ցույց դնելու ժողովրդավարական Հայաստան կերտելու մեր հաստատակամությունը: 

Հիշեցնենք նաև, որ կուսակցությունը լայն իրազեկում է անցկացրել ինչպես Երևանում, այնպես էլ՝ Հայաստանի մյուս մարզերում: Տեղական կառույցների և անհատ քաղաքացիների միջոցով հասարակության շրջանում տարածվել են Կոնգրեսի պատրաստած տասնյակ հազարավոր թերթ/թռուցիկներ: Իրազեկումը շարունակվում է նաև այս պահին:

Երթին իրենց մասնակցության մասին են հայտարարել մի շարք քաղաքական ուժեր և հասարակական նախաձեռնություններ:

Ինչպես երեկ նշել էր ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, բոլոր այն կառույցները, կազմակերությունները, բոլոր խմբերը, որոնք համարում են, որ իրենց իրավունքները ոտնահարված են, կարող են մասնակցել երթին իրե՛նց ասելիքով, իրե՛նց կարգախոսով, իրե՛նց պահանջներով։

Նախորդ հոդվածը‘2013 թ. բնակարանների գները աճել են 6.2%-ով’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել` պաշտոնեական անփութություն կատարելու համար’