‘Կոնգրեսը կմասնակցի՞ Ր.Հովհաննիսյանի հանրահավաքին. Պարզաբանում է Լեւոն Զուրաբյանը ‘

2742

Արդյո՞ք Հայ ազգային կոնգրեսը միանալու է վաղը կայանալիք հանրահավաքին, որը հրավիրել է Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ ընդհանրապես, ինչպիսի՞ մասնակցություն է ունենալու Կոնգրեսը Հովհաննիսյանի ակցիաներին: iLur.am-ը փորձեց այս հարցի պատասխանը  ստանալ Հայ ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանից: Ի պատասխան մեր հարցի, Զուրաբյանը նշեց. «Մենք կհետեւենք, թե որքան հետեւողական են լինելու Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններն ու քայլերը՝ ժողովրդի քվեն պաշտպանելու հարցում: Եւ դրա համեմատ կարտահայտենք մեր վերաբերմունքը եւ կճշտենք մեր անելիքները»:   

Նախորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Րաֆֆու էս պահի հաջողությունը լավագույն առիթը չէ Կոնգրեսին ու Լեւոնին խփելու համար’
Հաջորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ն ԱՊՀ միավորված Առաջնության նախագիծը կքննարկի 2015 թվականից ոչ շուտ’