‘Կոնգրեսը կողմ կքվեարկի «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» նախագծին. Տեսանյութ’

832

Այսօր Ազգային ժողովում ներկայացվել են «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացում կատարելու` ՀՀ օրենքների նախագծերը: Կոնգրեսը կողմ կքվեարկի «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, անդրադառնալով «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքների նախագծին, ասաց.

«Շրջանառվում է տեղեկություն, որ օրենքը  վերաբերումէ միայն «երկրապահ կամավորների» միությանը, բայց որ ուշադիր ծանոթանում ենք երկրորդ հոդվածին, ապա տեսնում ենք, որ սա վերաբերում է բոլոր կամավորականներին: Գուցե խմբագրական ճշգրտումների կարիք լինի առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում, բայց այդ մտավախությունը չկա»:

Նրա կարծիքով՝ ամենամեծ բացն այն է, որ կառավարությունը լիազորվում է կարգ սահմանելու, բայց ժամկետ չի սահմանվում: Ըստ Ջհանգիրյանի՝ եթե ժամկետներ չսահմանվեն, ապա կամավորների շրջանում ոգևորությունը մարելու է՝ առաջ բերելով  հակառակ գործընթաց:

«Կառավարությունն ինքը պետք է առաջարկի, թե բյուջետային ինչ հնարավորություններ կարող է հայթայթել, բայց մենք անպայման ժամկետ պետք է ներկայացնենք: Առանց այդ ժամկետի՝ օրենքն առայժմ կմնա բարոյականության դաշտում, ապա կսկսի հետ աշխատել ու բերել վնասներ»,- եզրափակեց ելույթը կոնգրեսկան պատգամավորը՝ նշելով, որ Կոնգրեսը, այնուամենայնիվ, կողմ է քվեարկելու:

Նախորդ հոդվածը‘Լրագրող. Երեւի տեղին կլիներ «համբալ» բառի կիրառումը’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» Ռոնալդուին պահելու համար պատրաստ է ծախսել 155 միլիոն եվրո’