‘
ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցությունը «կողմ» քվեարկեց՝ 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը 5-րդ գումարման 7-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար:
Քվեարկությունից առաջ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ հարցադրումը իրավաբանական հիմնավորվածության առումով շատ թերի է, եւ դրա մասին շատ մանրամասն խոսել է պետա-իրավական հանձնաժողովի նիստի ժամանակ Գագիկ Ջհանգիրյանը: «Այնուամենայնիվ, Հայ ազգային կոնգրես խմբակցությունը «կողմ» կքվեարկի այս հարցադրումը օրակարգում ընդգրկելու համար, որովհետեւ մենք կարծում ենք, որ այս հարցը պետք է լայն կոնտեքստի մեջ քննարկվի»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:
Ավելի վաղ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն չի մասնակցի քվեարկությանը: Գալուստ Սահակյանի պնդմամբ՝ նախագիծը պետք է մեկ տարով հետաձգել:
Այսպիսով, անհրաժեշտ ձայների բացակայության պատճառով՝ 42 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերությամբ Փոստանջյանի նախագիծը չընդունվեց:
‘