‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ մեկնարկել է «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ անցկացվող «Ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի» խորհրդաժողովը: iLur.am-ի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Կոնգրեսի անունից հաջողություն մաղթեց համաժողովի աշխատանքներին: Զուրաբյանը նաև նշեց, որ Կոնգրեսը ողջունում է ցանկացած քայլ, որն ուղղված է երկրում շուտափույթ իշխանափոխությանը և արմատական փոփոխությունների իրականացմանը:
‘